41315 դիտում
13:44 03-09-2017
Քոլեջի փոխտնօրենը դիմել է Լոռու մարզի դատախազին և հայտնել, որ նախկին ամուսինը, ով փաստաբան է, խարդախություն է կատարել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 1-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին- Սարահարթ 2-րդ թաղամասի բնակիչ, 36-ամյա Դոնարա Ձավարյանը դիմել է Լոռու մարզի դատախազին և հայտնել, որ նախկին ամուսինը՝ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասի բնակիչ, 40-ամյա Կարեն Մոսինյանը, իր վստահությունը չարաշահելու միջոցով՝ խարդախությամբ, բնակարանի իր մասնաբաժինը իրացրել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզի դատախազությունից նյութերն ուղարկվել են Ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Ձավարյանը Ալավերդու պետական քոլեջի փոխտնօրենն է, իսկ Կ. Մոսինյանը՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
37202 դիտում
20:52 20-09-2017
«Կլասիկ խարդախություն» Երևանում. տուժածը դիմել է Գլխավոր դատախազին, հայտնելով, որ բնակարանը վաճառել են վրացու
49437 դիտում
15:15 24-09-2018
Քաղաքացին դիմել է Ոստիկանություն և հայտնել՝ ՎՏԲ բանկն իր նկատմամբ խոշոր չափի խարդախություն է կատարել
Այս բաժնից
2149 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)