49437 դիտում
15:15 24-09-2018
Քաղաքացին դիմել է Ոստիկանություն և հայտնել՝ ՎՏԲ բանկն իր նկատմամբ խոշոր չափի խարդախություն է կատարել
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Ռիմա Սահակյանի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա օգոստոսին «Գոլդ կրեդիտ» վարկային կազմակերպության աշխատակիցները «ՎՏԲ-Հայաստան» բանկի «Շահումյան» մասնաճյուղում իր անունով, նշված կազմակերպությանը պատկանող 1 միլիոն 700 հազար դրամին համարժեք ոսկու գրավադրմամբ, ձևակերպել են 2 միլիոն 300 հազար դրամի վարկ։
Դիմումատուն հայտնել է, որ այդ գումարից իրեն տվել են 230 հազար դրամ, մնացած գումարին խարդախությամբ տիրացել են։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1611 դիտում
13:01 19-09-2015
Քաղաքացին հայտնել է, որ հարկադիր կատարողը առանձնապես խոշոր չափերով խարդախություն է կատարել. ՀՔԾ
1350 դիտում
11:16 06-02-2014
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է ՀՀ-ում ռուսաց լեզվի զարգացմանը
41309 դիտում
13:44 03-09-2017
Քոլեջի փոխտնօրենը դիմել է Լոռու մարզի դատախազին և հայտնել, որ նախկին ամուսինը, ով փաստաբան է, խարդախություն է կատարել
Այս բաժնից
2059 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)