211652_close_icon

Հրվ. Կորեան բալիստիկ հրթիռների արձակմամբ զորավարժություններ է անցկացրել

views-count3300 դիտում article-date 11:19 04-09-2017
Հարավային Կորեայի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել բալիստիկ հրթիռների ներգրավմամբ՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից կատարված միջուկային փորձարկման։ Այդ մասին հաղորդում է Ronhap գործակալությունը։ Նշվում է, որ այսօր առավոտյան Փհենյանը հաջողությամբ ջրածնային ռումբ է փորձարկել։ Հյուսիսկորեական իշխանությունների պնդմամբ՝ այն կարող է տեղադրվել նոր միջցամաքային բալիստիկ հրթիռի մեջ։ Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Հյս. Կորեայի հերթական միջուկային փորձարկման ֆոնին հարված հասցնելու հավանականությունը։

Նմանատիպ նյութեր