2771 դիտում
11:25 22-06-2016
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռների փորձարկումներ է անցկացրել. Սեուլը դաշնակիցների հետ քննարկում է ձեռնարկվող պատասխան քայլերը
Հյուսիսային Կորեան միջին հեռավորության բալիստիկ հրթիռների փորձարկումներ է անցկացրել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Ըստ Հարավային Կորեայի տվյալների` հրթիռներից մեկը պայթել է օդում, մյուսը` անցել 400 կմ հատվածը:
Հարավային Կորեան անհանգստացած է հերթական փորձարկումներով: Սեուլը դաշնակիցների հետ քննարկում է ձեռնարկվող պատասխան քայլերը:
ԱՄՆ և Հարավային Կորեայի մասնագետները վերլուծում են տվյալները` հասկանալու համար` որքանով են հաջողվել փորձարկումները:
Նշենք, որ Հարավային Կորեան օրեր առաջ սպառնացել էր միջուկային հարված հասցնել Միացյալ Նահանգների ռազմակայանների ուղղությամբ` իր անվտանգության սպառնալիքի դեպքում:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/06/21/88493/]Հիշեցնենք[/url], որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները պատրաստվում էին իրականացնել «Մուսուդան» բալիստիկ հրթիռի արձակումը: Բալիստիկ հրթիռի արձակման մասին տեղեկությունները Հարավային Կորեային տրամադրել էին Ճապոնիայի աղբյուրները:
Ըստ նրանց` հրթիռի արձակումը նախատեսվում էր հունիսի 25-ին: «Մուսուդան» հրթիռի մասին տեղեկությունները ստիպում են Սեուլին ավելի աչալուրջ հետևել Փհենյանի գործողություններին:
Նմանատիպ նյութեր
3168 դիտում
11:19 04-09-2017
Հրվ. Կորեան բալիստիկ հրթիռների արձակմամբ զորավարժություններ է անցկացրել
4608 դիտում
13:10 25-01-2020
Փաշինյանը ներկայացրեց «Վերին Լարս»-ի անցակետի խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը
Այս բաժնից
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
733 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել