211652_close_icon
views-count6243 դիտում article-date 16:45 04-09-2017

Լա Լիգան ՈւԵՖԱ-ին խնդրել է հետաքննություն սկսել «Ման. Սիթիի» և ՊՍԺ-ի հանդեպ

Իսպանական Լա Լիգան դժգոհ է տրանսֆերային շուկայում «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի գործունեությունից: Պրիմերան ՈւԵՖԱ-ին խնդրել է ուշադրություն դարձնել այս երկու թիմերի ֆինանսական համապատասխանությանը ֆեյր-փլեյի կանոններին: «Այդ ակումբները պետական օգնություն են ստանում և այլասերում եվրոպական ֆուտբոլը: Նրանք անդառնալի վնաս են հասցնում ֆուտբոլային բիզնեսին», նշված է Լա Լիգայի դիմումի մեջ, որը ստորագրել է կազմակերպության նախագահ Խավյեր Տեբասը: Տեբասը նաև ուշադրություն է դարձրել ՊՍԺ-ի վարկային գործունեությանը: Նամակը Լա Լիգան ուղարկել է օգոստոսի 22-ին:

Նմանատիպ նյութեր