5686 դիտում
17:13 04-09-2017
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցում է Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցել է Կորեայում անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովի (GICC) աշխատանքներին:
Կորեայի Հանրապետության նախաձեռնած ամենամեծ միջազգային միջոցառումը, որը կազմակերպվում է 2013 թվակնից ի վեր, այս տարի անցկացվում է սեպտեմբերի 4-6-ը: Այն նպատակաուղղված է կառավարությունների միջև ենթակառուցվածքների, գործարարության և ֆինանսական ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Համաժողովի 100 բարձրաստիճան հյուրերի թվում են 20-ից ավելի նախարարներ և փոխնախարարներ, ենթակառուցվածքային ծրագրերի և բազմակողմ զարգացման բանկերի ներկայացուցիչներ:
Միջոցառման շրջանակներում հայկական պատվիրակությունը ներկայացրել է պետություն-մասնավոր հատված ձևաչափով իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը:
Համաժողովի մասնակից պատվիրակությունները կմասնակցեն Ճարտարապետների միջազգային միության Սեուլի համաշխարհային ճարտարապետների համագումարին և «Գլոբալ խելացի քաղաք շաբաթին»:
Առաջին «Գլոբալ խելացի քաղաք շաբաթ» միջոցառումը կտևի մեկ շաբաթ և հնարավորություն կընձեռի ծանոթանալ ամբողջ աշխարհի ներկա և ապագա «խելացի քաղաք» նախագծերին:
Միջոցառումն ամբողջ աշխարհի հանրային, մասնավոր և գիտական ոլորտի առաջնորդների հետ հանդիպելու և լավագույն փորձին ծանոթանալու ինտերակտիվ հարթակ է:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2233 դիտում
20:38 29-11-2016
Նախարար Վահան Մարտիրոսյանը Աշգաբադում մասնակցել է տրանսպորտի հարցերով գլոբալ համաժողովին
3331 դիտում
15:15 19-12-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցում է ՄԱԿ-ի ինտերնետային կառավարման համաժողովին
1929 դիտում
18:22 24-03-2017
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է ԵՀ տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչին
Այս բաժնից
541 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
625 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք