Քեմբրիջի դուքսն ու դքսուհին 3-րդ երեխայի են սպասում
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի թոռը` Ուիլյամն ու նրա կինը 3-րդ երեխային են սպասում: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Քեմբրիջի դուքսն ու դքսուհին շատ ուրախ են հայտարարել, որ 3-րդ երեխային են սպասում», - ասվում է Քենսինգթոնի պալատի հայտարարության մեջ:
Պալատի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է նաև, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու թագավորական ընտանիքի մյուս անդամներն անչափ ուրախ են այս կապակցությամբ:
Ինչպես հայտնում է աղբյուրը` դքսուհու մոտ տոքսիկոզ է, և նա ստիպված կլինի հրաժարվել Լոնդոնում գտնվող մանկական կենտրոն նախատեսված այցից: