211652_close_icon
views-count5059 դիտում article-date 15:27 05-09-2017

«Բոկո Հարամ»-ի գրոհայինները Կամերունում և Նիգերիայում մի քանի հարյուր խաղաղ բնակիչների են սպանել

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է Նիգերիայում և Կամերունում «Բոկո Հարամ» ծայրահեղական իսլամիստական խմբավորման գրոհայինների կողմից վերջին ամիսներին մի քանի հարյուր խաղաղ բնակիչների սպանելու մասին։ Իրավապաշտպանների փոխանցմամբ՝ այս տարվա ապրիլ ամսից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում ահաբեկիչները սպանել են 380 խաղաղ բնակիչների։ Կազմակերպության տվյալներով՝ երկու երկրներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի կրկնակի անգամ ավելացել են սպանությունների դեպքերը։

Նմանատիպ նյութեր