211652_close_icon
views-count1309 դիտում article-date 13:45 29-08-2015

«Բոկո Հարամ»-ի զինյալները Նիգերիայում խաղաղ բնակիչների են սպանել

Նիգերիայի Մարֆունուդի բնակավայրում «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման հարձակման հետեւանքով 24 խաղաղ բնակիչ է սպանվել: Սա վերջին շրջանում ծայրահեղականների կողմից հարձակման երկրորդ դեպքն է: Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ Նիգերիայի հյուսիսում խմբավորման հարձակումների հետեւանքով 1,4 միլիոն մարդ ստիպված լքել է բնակավայրը: «Բոկո Հարամ»-ը պայքարում է արեւմտյան կրթական համակարգի դեմ եւ ցանկանում Նիգերիայում հաստատել շարիաթի օրենքներ: Վերջերս էլ հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Նմանատիպ նյութեր