Թրամփն իմ հարսնացուն չէ, որ նեղանամ նրանից. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը միամիտ է անվանել լրագրողի հնչեցրած հարցն այն մասին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ ինքը հիասթափվլ է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից։
«Ինչ վերաբերում է հիասթափվելուն կամ չհիասթափվելուն, ձեր հարցը շատ միամիտ էր։ Նա ինձ հարսնացու չէ, և ես նրա հարսնացուն չեմ։ Մենք պետական գործունեությամբ ենք զբաղվում»,-ասել է Պուտինը։
ՌԴ առաջնորդը հավելել է, որ յուրաքանչյուր երկիր իր շահերն է հետապնդում, և ինքն ուրախ կլինի, եթե ԱՄՆ-ի նախագահին ու իրեն հաջողվի երկկողմ խնդիրների լուծման համար փոխզիջումների գնան։