Ալիևի դեմ հրապարակումների հետևում կանգնած են Սորոսը և հայկական լոբբին. Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայություն
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն արձագանքել է BBC-ում և Guardian-ում հրապարակումներին, որտեղ Ադրբեջանի իշխանությունները մեղադրվում են Մեծ Բրիտանիայում կեղծ ընկերությունների միջոցով մոտ 3 միլիարդ դոլար լվանալու մեջ:
Հայտարարությունում նշված է, որ Ադրբեջանի նախագահն ու նրա ընտանիքը կապ չունեն հրապարակված հոդվածներում ներկայացված փաստերի հետ, իսկ հրապարակումները սադրիչ բնույթ են կրում:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը նշում է, որ հրապարակումների հետևում է կանգնած են ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը և հայկական լոբբին: