9257 դիտում
19:10 06-09-2017
Ինչո՞ւ ենք ամեն ինչ դնում Ռուսաստանի վերահսկողության տակ. Սասուն Միքայելյան
Աժ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովն այսօր քննարկեց ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների ստորագրած փաստաթուղթը՝ երկու երկրների զինված ուժերի միացյալ խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ միացյալ խմբավորման միջոցով հնարավոր կլինի զինված հարձակմանը, այդ թվում՝ ագրեսիային, ինչպես նաև համատեղ անվտանգության դեմ սպառնալիքներին ու մարտահրավերներին պատասխան տալ: Նա նշեց, որ ՀՀ Զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս չեն օգտագործվելու:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հարցրեց՝ այդ դեպքում ի՞նչ գործ ունեն մեր տարածքում ռուսները:
Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ Հարավային Կովկասում ուղղություններ կան, որոնք գտնվում են նաև մեր շահերի տիրույթում և համընկնում են ՌԴ շահերի հետ, ուստի Միացյալ զորախումբը հնարավորություն է ստանում միավորել կարողությունները, օգտվել, օրինակ, ՌԴ օդատիեզերական ուժերի հնարավորությունից, որը ամրագրվել է ՀՕՊ համաձայնագրով:
«Ապրիլին, երբ Տավուշի ուղղությամբ կրակում էին, Ռուսաստանը ոչ մի արձագանք չտվեց, իրենց համար նվեր էր, մենք ԵԱՏՄ մտանք առանց Ղարաբաղի, ձեռ քաշեցինք Ղարաբաղից, հիմա նվեր տվեցինք օդային տարածքը։ Ամեն ինչ ինչի՞ ենք տանում դնում Ռուսաստանի վերահսկողության տակ»,- նկատեց Միքայելյանը:
Արտակ Զաքարյանը չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորի դիտարկմանը և ասաց, որ հակաօդային պաշտպանությունը նվեր չէր Ռուսաստանին, դա Հայաստանին էր անհրաժեշտ:
Սասուն Միքայելյանի հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ն կարող է հակաօդային պաշտպանության անցնել առանց ՌԴ թույլտվության:
«Միանշանակ, դա չի նշանակում, որ ՀՕՊ համակարգի ղեկավարը կամ ամեն ինչը ռուսն է։ ՀՕՊ համակարգի ղեկավարը շարունակում է մնալ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը, որի հրամաններով համակարգը շարունակում է իր անմիջական պարտականությունները կատարել՝ ՀՀ տարածքային ամբողջականության ապահովումն ու պաշտպանությունը: Ռազմատեխնիկական համագործակցությունը չի նշանակում, որ ամեն ինչ տանում, նվիրում ենք»,- ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը:
Նմանատիպ նյութեր
6696 դիտում
17:46 25-04-2020
Սասուն Միքայելյան. Այսօր արվում է ամեն հնարավորը, որպեսզի Ձեր ընտրությունը սխալ չհամարեք
2783 դիտում
14:37 29-04-2021
«Սյունիքում ամեն պահ թուրքը կարա ճանապարհից գա և մարդ տանի». Սասուն Միքայելյան. Tert.am
Այս բաժնից
895 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»