Նավալնիի վրա երշիկներ են նետել օդանավակայանում
Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում անհայտ անձինք երշիկներ (սարդելկա) են նետել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վրա: Իր բլոգում Նավալնին գրել է. «Դա պատահեց օդանավակայանում, զննման գոտուց դուրս գալիս: Մոտակայքում կանգնած ոստիկանները տեսան դա և ժպտում էին: Հարձակվողները չորս էին»: Այս մասին հայտնում է [url=https://www.svoboda.org/a/28720018.html]«Ազատությունը»[/url]:
Նավալնին տեղեկացրել է նաև, որ վերադառնում էր Ստրասբուրգից, որտեղ մասնակցում էր ՄԻԵԴ-ի նիստին:
Ալեքսեյ Նավալնին բազմիցս ենթարկվել է հարձակումների կրեմլամետ ակտիվիստների կողմից: Մանսավորապես՝ ապրիլին նրա վրա կանաչ հեղուկ են լցրել, ինչից հետո նա աչքի այրվածք է ստացել: Ոստիկանությունը կարճել է այդ գործը, հայտարարելով, որ հարձակվողներին չի հայտնաբերել: