Սիրիայի արևելքում ԻՊ զինյալները հարձակվել են իրանցի լրագրողների վրա
ԻՊ զինյալները հարձակվել են Իրանի Press TV հեռուստաընկերության մի խումբ լրագրողների վրա, որոնք լուսաբանել են Դեյր Զորի մարտերը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` միջադեպը տեղի է ունեցել Դեյր Զորից 30 կմ հարավ-արևմուտք:
Հարձակման արդյունքում 3 սիրիացի զինվորական է վիրավորվել: Զինյալները պայթեցրել են նաև լրագրողներին տեղափոխող ավտոմեքենան: