211652_close_icon
views-count4254 դիտում article-date 11:26 07-09-2017

ԱՄՆ-ի 15 նահանգներ դատական հայց են ներկայացրել նախագահ Թրամփի դեմ

ԱՄՆ-ի նահանգներից 15-ը և Վաշինգտոնի Կոլումբիայի դաշնային շրջանը դատական հայց են ներկայացրել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի դեմ։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վերջիններս բողոքում են ԱՄՆ-ի տարածք անօրինական ճանապարհով ժամանած անչափահասների արտաքսումից պաշտպանելու մասին ծրագիրը չեղարկելու դեմ։ Հայց է ներկայացվել Նյու Յորքի Արևելյան շրջանային դատարան։ Վաշինգտոնի գլխավոր դատախազ Ռոբերթ Ֆերգյուսոնը, ով հանդիսանում է նախաձեռնության հեղինակներից մեկը, դաշնային իշխանությունների կողմից (Deferred Action for Childhood Arrivals) ծրագիրը չեղարկելու որոշումն անվանել է «մութ ժամանակներ՝ երկրի համար»։ Հայց են ներկայացրել նաև Այովա, Վերմոնթ, Վիրջինիա, Նյու Մեքսիքո, Նյու Յորք, Իլլինոյս, Քոննեքթիքութ, Մասաչուսեթս, Ռոդ-Այլենդ, Հյուսիսային Քարոլինա, Հավայի, Դելավեր նահանգները։ Հայցվորների խոսքով՝ ծրագրի չեղարկումը խախտում է միգրանտների իրավունքները։

Նմանատիպ նյութեր