211652_close_icon
views-count2001 դիտում article-date 17:33 16-02-2019

Տեխասցի հողատետերը Թրամփի դեմ դատական հայց են ներկայացրել

Սպառողների պաշտպանության Public Citizen հասարակական կազմակերպությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական հայց է ներկայացրել Frontera Audubon ընկերության և Տեխաս նահանգի 3 հողատիրոջ անունից, որոնց տարածքներում, հնարավոր է, կառուցվի Մեքսիկայի հետ սահմանային պատը, գրում է [url=https://www.cnbc.com/2019/02/16/texas-landowners-lawsuit-to-block-trump-national-emergency-declaration.html]cnbc.com[/url] կայքը: Դատական հայցը ներկայացվել է Թրամփի կողմից Մեքսիկայի սահմանին արտակարգ իրավիճակ սահմանելու որոշումից հետո: Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական խոստումներից է եղել:

Նմանատիպ նյութեր