211652_close_icon
views-count9310 դիտում article-date 12:35 07-09-2017

«Իրմա» փոթորիկը գրեթե ամբողջովին ավերել է Բարբուդա և Սենտ-Մարտին կղզիները

Ատլանտյան օվկիանոսում ձևավորված ամենահզոր «Իրմա» փոթորիկը հասել է Կարիբյան ավազանին և մեծ ավերածություններ գործել, հաղորդում է Deutche Welle-ը։ Բացի նշված փոթորկից, թափ են առնում «Խոսե» և «Կատյա» փոթորիկները։ ՄԱԿ-ի մասնագետների գնահատականով՝ «Իրմա» փոթորկից կարող է տուժել մոտ 37 մլն մարդ։ Այդ մասին նախօրեին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը։ ՄԱԿ-ն արդեն իսկ հումանիտար կետեր է բացել Բարբադոսում, որպեսզի կարիբյան իշխանությունների հետ փոթորկից տուժած քաղաքացիներին օգնություն հատկացնի։ Նշենք, որ «Իրմա»-ի ուժգնությունը գնահատվել է ամենաբարձր՝ 5 բալ։ Բարբուդա կղզին և ֆրանսիական Սեն-Մարտին կղզու մի հատվածն ավերակների են վերածվել։ Բարբուդայում հողին է հավասարվել շենքերի 95 տոկոսը, գրեթե նույն վիճակն է տիրում Սեն-Մարտին կղզու նշված հատվածում։ Երկու կղզիներում առնվազն 7 մարդ է զոհվել։ Չկա ջրամատակարարում և էլեկտրականություն։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ սեպտեմբերի 7-ին «Իրմա»-ն հասնելու է Դոմինիկյան Հանրապետությանը և Հաիթիին, իսկ հետո՝ Կուբային և ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգին։

Նմանատիպ նյութեր