211652_close_icon
views-count9843 դիտում article-date 14:08 10-09-2017

«Իրմա» փոթորիկը Ֆլորիդայում առանց էլեկտրականության կթողնի մոտ 9 մլն բնակչի

Ֆլորիդայի էլեկտրամատակարարող Florida Power & Light ընկերության ղեկավար Էրիկ Սիլոջին հայտարարել է, որ տարածքին մոտեցող «Իրմա» փոթորիկը Ֆլորիդայում առանց էլեկտրականության կթողնի մոտ 9 մլն բնակչի: Այս մասին հայտնում է RBC-ն: Նշենք, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի մոտ 6 մլն բնակիչ պարտադիր տեղահանման հրահանգ է ստացել՝ կապված նահանգին մոտեցող «Իրմա» հզորագույն փոթորիկի հետ: «Իրման» ավելի հզոր է, քան 1992-ին Ֆլորիդային հասած «Էնդրյու» փոթորիկը, որն ամենակործանարարներից մեկն էր ԱՄՆ-ի օդերևութաբանության պատմության մեջ: Այն ժամանակ փոթորիկի հասցրած վնասի չափը գնահատվում էր մոտ 34 մլրդ դոլար:

Նմանատիպ նյութեր