2445 դիտում
20:26 07-09-2017
Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգում բացվել է «Իմ Երևան» խորագրով ցուցահանդես
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկա են գտնվել ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում անցկացվող Երևանի օրերի շրջանակում «Իմ Երևան» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Սանկտ Պետերբուրգի կիրառական արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են պետերբուրգյան նկարիչներ Օլգա Վեսելովայի, Կոնստանտին Կոնստանտինովի, Լևոն Բեյբությանի աշխատանքները, որոնք հայացք են՝ ուղղված Հայաստանի ու քաղաքամայր Երևանի ինքնատիպ ճարտարապետությանը, քաղաքային ու գյուղական կյանքի առանձնահատկություններին, ինչպես նաև յուրովի ծանոթացնում են երկրի բնակչության հետ:
Սանկտ Պետերբուրգի կիրառական արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 7-26-ը:
Նմանատիպ նյութեր
2849 դիտում
18:26 07-09-2017
Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական ձեռագրերի ցուցահանդես
3876 դիտում
20:58 06-09-2017
Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում ստորագրվել են համագործակցության մի շարք հուշագրեր
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց