Պակիստանում կարող է գործ հարուցվել նախկին վարչապետի դեմ
Պակիստանի հաշվապահական հաշվառման և վերահսկողության վարչությունը հայտարարել էր, որ պատրաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի նախկին վարչապետ Նավազ Շարիֆի և նրա ընտանիքի, ինչպես նաև ներկայիս ֆինանսների նախարար Իսհակ Դարայի դեմ գործ հարուցի: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` հունիսի վերջին Պակիստանի Գերագույն դատարանը որոշում է կայացրել վարչապետ Նավազ Շարիֆին իշխանությունից հեռացնել` նրա ու նրա ընտանիքի անդամների դեմ հետաքննությունից հետո:
Հետաքննությունը սկսվել է 2016 թվականի ապրիլին, երբ հաստատվեց, որ վարչապետի երեխաներն առնվազն 3 օֆշորային ընկերություններ ունեն:
Գերագույն դատարանը նաև հրամայել է վարչապետի և նրա ընտանիքի դատական գործը ավարտել 6 ամսվա ընթացքում: