931 դիտում
22:06 22-07-2024
Պակիստանում նոր մեղադրանքով երկարաձգել են նախկին վարչապետի կալանքը
Պակիստանի հարկաբյուջետային դատարանը յոթ օրով երկարացրել է նախկին վարչապետ և «Թեհրիք-է-Ինսաֆ» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր Իմրան Խանի և նրա կնոջ՝ Բուշրա Բիբիի կալանքը՝ պետական գանձարանից զարդեր յուրացնելու համար իշխանության չարաշահման մեղադրանքով հետաքննությունը շարունակելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հուլիսի 15-ին կոռուպցիոն հանցագործությունները հետաքննող Ազգային հաշվետվողականության բյուրոյի պահանջով նրանք ութ օրով բերման են ենթարկվել։
Նոր մեղադրանքով կալանավորումը պաշտոնական պատճառ է ամուսնական զույգի բանտում մնալու ժամկետը երկարաձգելու համար։ Այդ ժամկետը պետք է ավարտվեր այն բանից հետո, երբ Իսլամաբադի դատարանը հուլիսի 13-ին անվավեր ճանաչեց ամուսնության օրենքը խախտելու մասին դատավճիռը։
Պակիստանի նախկին վարչապետը բանտարկություն էր կրում ընթացիկ տարվա սկզբին դատարանների կողմից կայացված երկու դատավճիռներից հետո:
Հունվարին քաղաքական գործիչը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու մեղադրանքով, իսկ փետրվարին Խանը և նրա կինը 7 տարվա ազատազրկման են դատապարտվել անօրինական ամուսնության մեղադրանքով։ Երկու դատավճիռներն էլ ավելի ուշ անվավեր են ճանաչվել Պակիստանի դատարանների կողմից:

Նմանատիպ նյութեր
4173 դիտում
15:37 21-06-2017
Դատարանը երկարաձգել է մոսկվաբնակ հայ գործարար Արամ Պետրոսյանի կալանքը
7147 դիտում
18:35 15-10-2018
Դատարանը 2 ամսով երկարաձգել է Մանվել Գրիգորյանի կալանքը
Այս բաժնից
751 դիտում
20:14 23-10-2024
Կազանում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը
751 դիտում
20:00 23-10-2024
Թուրքական երկու խոշոր ավիաընկերություններ չեղարկել են դեպի Իրան բոլոր թռիչքները
958 դիտում
19:44 23-10-2024
Անկարայում զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր