Հալեպի 2 քաղաքներում ստեղծվել են պայմաններ` սիրիացիների վերադարձի համար
Հալեպի Դեյր Խաֆիր և Մասկանա քաղաքներում ստեղծվել են պայմաններ` սիրիացիների վերադարձի համար: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Ազգային հաշտեցման հանձնաժողովի աշխատանքները շարունակվում են: Արվում է ամեն ինչ, որպեսզի փախստականները վերադառնան և մշտական բնակություն հաստատեն: Դեյր Խաֆիր և Մասկանա քաղաքներում ստեղծվել են պայմաններ, որպեսզի նրանք, ովքեր հարկադրված լքել են քաղաքը, վերադառնան», - ասված է հայտարարության մեջ:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Հաշտեցման կենտրոնն այդ ուղղությամբ միշտ աշխատանքներ է կատարում: