211652_close_icon
views-count2370 դիտում article-date 14:02 08-09-2017

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը պատմել է, թե ինչպես է հրաժարվել Պետքարտուղարի պաշտոնից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքքի Հեյլիին սկզբում առաջարկել է պետքարտուղարի պաշտոնը, սակայն վերջինս, ով Հարավային Քարոլինայի նահանգապետն էր այդ ժմանակ, մերժել է այն։ Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Հեյլին։ «Ես փայլուն գիտակցում եմ, թե երբ է ամեն ինչ լավ ընթանում և երբ ոչ։ Պարզապես մտածեցի, որ նա /Թրամփը/ կարող է ավելի լավ թեկնածու գտնել պետքարտուղարի պաշտոնի համար»,-նշել է նա։ Նյու Յորքում նախագահ Թրամփի հետ հանդիպումից հետո Հեյլին վերադարձել է Հարավային Քարոլինա, և նրան է զանգահարել այն ժամանակ Թրամփի ադմինիստրացիայի ղեկավար Ռայնս Փրիբասը և առաջարկել նահանգապետին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնը, ինչը Հեյլին ընդունել է։

Նմանատիպ նյութեր