Մինո Ռայոլա. Կարծում եմ, Դիբալան կլքի «Յուվենտուսը»
Հանրահայտ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան իր տեսակետն է հայտնել «Յուվենտուսի» հարձակվող Պաոլո Դիբալայի ապագայի վերաբերյալ:
«Կարծում եմ, որ Դիբալան կլքի «Յուվենտուսը»: Հեշտ չէ այդ տարիքում առաջատար լինել:
Նա շատ հաջող կխաղար «Ռեալում» կամ մանչեսթերյան ակումբներից մեկին», ասել է Ռայոլան:
Ավելի վաղ նշվում էր, որ 23-ամյա արգենտինացին ամռանը կարող էր տեղափոխվել «Բարսելոնա»: