4682 դիտում
09:19 12-09-2017
Խորհրդարանում կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել, որը գաղտի է պահվում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանում կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել, որը գաղտի է պահվում: Օրերս աշխատանքից ազատվել են ԱԺ աշխատակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր տարիներ շարունակ տնօրինել են խորհրդարանի նյութական և ֆինանսական միջոցները:
Աշխատանքից ազատվել են ԱԺ աշխատակազմի պետի տեղակալ-գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանը, ֆինանսատնտեսագիտական և հաշվապահահաշվառման վարչության պետի տեղակալ Ռուզաննա Աթոյանը, հաշվապահական հաշվառման բաժնի պետ Սուսաննա Այվազյանը, իսկ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Վարդան Թորոսյանը, ազատվելով պետի պաշտոնից, նշանակվել է նույն վարչությունում պետի տեղակալ:
Մեր տեղեկություններով՝ նրանց գործունեության ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են բազմամիլիոնանոց չարաշահումներ և յուրացումներ: Պատահական չէ, որ այս ամռանը, երբ պատգամավորները ցանկանում էին վերանորոգել իրենց սենյակները, աշխատակազմից նրանց պատասխանում էին, որ խորհրդարանի բյուջեն դատարկ է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
840 դիտում
18:13 05-12-2014
Կոռուպցիոն սկանդալ՝ Իտալիայում
5424 դիտում
13:48 10-11-2018
Գործարարն՝ ընդդեմ պաշտոնյաների.կոռուպցիոն սկանդալ. meganews.am
Այս բաժնից
961 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»