Թրամփն արգելել է միկրոսխեմաներ արտադրող ընկերությունը վաճառել Չինաստանին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է ամերիկյան Lattice Semiconductor Corporation ընկերության վաճառքը։ Ընկերությունը մասնագիտացած է միկրոսխեմաներ արտադրելու վրա։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ընկերությունը պետք է վաճառվեր Չինաստանի China Venture Capital Fund Corporation Limited պետական կորպորացիային։
Թրամփի խոսքով՝ ամերիկյան ընկերության վաճառքը ռիսկեր է պարունակում և կարող է վնասել ԱՄՆ-ի ազգային շահերին։
Իր հերթին, Սպիտակ Տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը նշել է, որ ռիսկերը կապված են այն բանի հետ, որ ամերիկյան կողմը սեփական ինտելեկտուալ օբյեկտները փոխանցում է օտարերկրացիներին, ինչն էլ անընդունելի է։