211652_close_icon
views-count3571 դիտում article-date 13:34 16-09-2017

«Իրմա» փոթորիկը ապահովագրական ընկերություններին կարող է արժենալ 50 մլրդ դոլար

ԱՄՆ-ին վրա հասած հզոր «Իրմա» փոթորկի գործած ավերածությունների համար ամերիկյան ապահովագրական ընկերությունները մոտ 50 մլրդ դոլարի փոխհատուցում պետք է տան, հայտարարել է Air Worlwide ընկերությունը, որը մասնագիտացած է տարերային աղետների վերլուծության մեջ, հաղորդում է DW-ն։ Իր հերթին, Moody’s հանրահայտ միջազգային վարկանշային կազմակերպությունը, ինչպես նաև համաշխարհային շուկայում հայտնի գերմանական Münchener Rück ապահովագրական ընկերությունը հայտնում են, որ ապահովագրական բիզնեսին մեծ հարված է հասցվել։ Մասնավորապես, Münchener Rück ընկերությունը ստիպված է վերանայել իր տարեկան եկամտային կանխատեսումը, որը մինչև «Իրմա» փոթորիկը կազմում էր մինչև 2.4 մլրդ դոլար։ Թեքսաս, Ֆլորիդա նահանգներում և Կարիբյան կղզիներում բարձր ապահովագրական վճարների առկայության դեպքում ընկերությունը 3-րդ կիսամյակում զգալի նահանջ կունենա, ինչն էլ անխուսափելիորեն բացասական ազդեցություն կունենա։

Նմանատիպ նյութեր