5672 դիտում
16:01 16-09-2017
Արքայազն Չարլզը Եղիսաբեթ թագուհուն համոզել է հեռացնել աշխատանքից իր անձնական քարտուղարին. Times
Ուելսի արքայազն Չարլզի խնդրանքով Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին աշխատանքից հեռացրել է իր անձնական քարտուղար, սըր Քրիստոֆեր Գեյդթին, գրում է The Times թերթը։
Թերթը նշում է, որ թագուհու անձնական քարտուղարի պաշտոնում Գեյդթն աշխատել է 10 տարի։ Ըստ տեղեկությունների՝ արքայազնի և թագուհու միջև տեղի ունեցած զրույցի ժամանակ Չարլզն ասել է. «Գեյդթը պետք է հեռանա»։
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Չարլզի անձնական քարտուղար Քլիվ Ալդերթոնը տարաձայնություններ է ունեցել Գեյդթի հետ։ Թերթի տվյալներով՝ Ալդերթոնը մի քանի անգամ խնդրել է Գեյդթին, որպեսզի նա հանդիպում կազմակերպի թագուհու հետ, ինչին, սակայն, վերջինս, չի արձագանքել։
Նմանատիպ նյութեր
6226 դիտում
11:43 21-04-2018
Չարլզը կդառնա Եղիսաբեթ II-ի իրավահաջորդը որպես Ազգերի համագործակցության ղեկավար. BBC
1700 դիտում
21:37 21-02-2014
Արքայազն Չարլզը պարում է Սաուդյան Արաբիայի թագավորի հետ. տեսանյութ
2249 դիտում
16:33 22-05-2014
Արքայազն Չարլզը Նորմանդիայում մտադիր չէ հանդիպել Պուտինի հետ
Այս բաժնից
643 դիտում
20:14 23-10-2024
Կազանում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը
634 դիտում
20:00 23-10-2024
Թուրքական երկու խոշոր ավիաընկերություններ չեղարկել են դեպի Իրան բոլոր թռիչքները
844 դիտում
19:44 23-10-2024
Անկարայում զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր