Մարսելում կինը աղաթթու է լցրել ամերիկացի զբոսաշրջիկների վրա
Մարսելի կայարանում կինը աղաթթու է լցրել ամերիկացի զբոսաշրջիկ կանանց վրա: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 11-ն Saint-Charles կայարանում, որտեղ 4 ամերիկուհիները սպասել են Փարիզ մեկնող գնացքին:
Դեպքի հետևանքով տուժած 2 ամերիկուհիները՝ 20 և 21 տարեկան, տեղափոխվել են հիվանդանոց: Աղաթթու լցնող 41-ամյա կինը ձերբակալվել է:
Ոստիկանները հայտարարել են, որ ձերբակալվածը չի բացականչել որևէ ահաբեկչական սպառնալիք: