Լոնդոնում գազի թունավորման պատճառով 8 մարդ հիվանդանոց է տեղափոխվել
Լոնդոն քաղաքի առողջապահության ծառայությունը հայտնել է, որ անհայտ գազի թունավորման պատճառով 8 մարդ հիվանդանոց է տեղափոխվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ժամանել է 5 փրկարարական ջոկատ, շտապօգնության մեքենաներ և ոստիկանություն: Ոստիկանները դեպքի վայրից ևս 12 հոգու են տարհանել:
Ըստ իրավապահ մարմինների, թունավորումը չարամիտ գործողությունների արդյունք չի եղել: