Պայթյունի սպառնալիքի պատճառով Մոսկվայում տարհանվում է 2 խոշոր առևտրի կենտրոն
Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվում են «Մետրոպոլիս» և «Եվրոպեյսկի» խոշոր առևտրի կենտրոնները: Այս մասին հայտնում է TACC-ը:
Այս պահին առևտրի կենտրոններ են ժամանում կինոլոգները, ովքեր ռումբի մասին ահազանգից հետո պետք է ստուգեն կառույցները:
Նշենք, որ նման ահազանգերը, որոնք մեծ մասամբ կեղծ են, հաճախակի են կրկնվում Ռուսաստանում սկսած սեպտեմբերի 11-ից: