211652_close_icon
views-count4212 դիտում article-date 11:00 19-09-2017

Այսօր «Սմայլիկի» ծննդյան օրն է

Ամեն տարի սեպտեմբերի 19-ին նշվում է անսովոր տոն՝ էլեկտրոնային խորհրդանիշի՝ «Սմայլիկի» ծննդյան օրը: Այս մասին գրում է Calend.ru-ն: 1982թ. սեպտեմբերի 19-ին Քարնեգի Մելոնի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանը առաջին անգամ առաջարկել է օգտագործել 3 խորհրդանշան՝ վերջակետ, գծիկ և փակվող փակագիծ՝ համակարգչում հավաքվող տեքստին «ժպտացող դեմքի» նշանակություն տալու համար: Պատմությունը պահպանել է այն նամակը, որը Ֆալմանն ուղարկել է տեղի հայտարարությունների էլեկտրոնային ցուցատախտակին: Այն եղել է այսօրվա ֆորումների նախատիպը և միաժամանակ համալսարանի աշխատակիցների միջև հաղորդակցության հիմնական միջոց: [img]http://shamshyan.com/ups/images/0139982001505798802705359.jpg[/img]

Նմանատիպ նյութեր