211652_close_icon
views-count2895 դիտում article-date 09:34 19-09-2018

Այսօր սմայլիկի ծննդյան օրն է

Ամեն տարի սեպտեմբերի 19-ին նշվում է յուրահատուկ տոն՝ էլեկտրոնային բարեհամբույր խորհրդանիշի՝ սմայլիկի ծննդյան օրը: 1982թ. սեպտեմբերի 19-ին Կարնեգի Մելոնի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանը (Scott E. Fahlman) առաջարկել էր երեք խորհրդանիշ կիրառել՝ երկու կետ, գծիկ եւ փակող փակագիծ՝ համակարգչով հավաքվող տեքստում ժպտացող դեմք պատկերելու համար: Սա էլեկտրոնային լեքսիկոնում լուրջ լրացում էր: Պահպանվել է այն նամակը, որը Ֆալմանն ուղարկել էր տեղի հայտարարությունների էլեկտրոնային տախտակին, որն այսօրվա ֆորումների նախատիպն էր եւ համալսարանի աշխատակիցների շփման հիմնական միջոցը:

Նմանատիպ նյութեր