211652_close_icon
views-count4463 դիտում article-date 16:32 19-09-2017

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը «Անկախության դաս» է անցկացրել Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտների համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սեպտեմբերի 17-ին Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտներին՝ իրենց ծնողների և դպրոցի տնօրեն Հայաստան Մնեյանի գլխավորությամբ: Ողջունելով աշակերտներին և ծնողներին՝ դեսպան Արա Սահակյանը բաց դաս անցկացրեց՝ նվիրված Հայաստանի անկախության առաջիկա տոնին, որի ընթացքում ներկայացրեց հայոց անկախ պետականության նվաճման և կայացման դժվարին ուղին, հետադարձ հայացք գցեց հայ ժողովրդի պատմության բախտորոշ փուլերին, ընդգծեց հայոց լեզուն և ինքնությունը պահպանելու գործում հայ ընտանիքի ու դպրոցի անվիճելի դերը: Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հերթին հանդես եկան հայ բանաստեղծների ստեղծագործությունների արտասանությամբ, հայրենասիրական երգերի կատարմամբ: Դեսպանի վարած «Անկախության դասի» ընթացքում աշակերտները պատասխանեցին նաև հայոց պատմությանը, մշակույթին, Հայաստանի աշխարհագրությանը վերաբերող հարցերի: Դասի ավարտին աշակերտների համար կազմակերպվեց ընդունելություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր