Սաակաշվիլին Կիևում է, նա հոկտեմբերի 17-ին պահանջ կներկայացնի իշխանություններին
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին այսօր առավոտյան ժամանել է Կիև, որտեղ իր համակիրների հետ նախագահի ադմինիստրացիայի շենքիառջև մասնակցում է ակցիայի, հաղորդում է Tass-ը։
«Հոկտեմբերի 17-ին մենք հավաքվելու ենք բողոքի ցույցի և պահանջ ներկայացնենք այս իշխանությանը»,-հաստատել է Սաակաշվիլին ավելի վաղ իր կուսակցության արած հայտարարությունը։
Նրա խոսքով՝ մինչ այդ, ինքը գտնվելու է Ուկրաինայում՝ Չերկասի շրջանում և ժողովրդից իշխանությանը ներկայացվելիք պահանջներն է հավաքագրելու։
Խոսելով Ուկրաինայի քաղաքացիությունից իրեն զրկելու մասին՝ նա ասել է, որ անելու է ամեն ինչ, որպեսզի վերականգնի այն, սակայն «չի վազելու Պորոշենկոյի հետևից»։
Սաակաշվիլին հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ ինքն անձնական կոնֆլիկտ է ունեցել Պորոշենկոյի հետ։
«Գլխավոր խնդիրը օլիգարխիան է»,-ասել է Սաակաշվիլին։