14557 դիտում
16:13 20-09-2017
Ինչքան էլ որոշ մարդիկ չարախոսեին, Գյումրու դրամատիկական թատրոնն ապացուցեց, որ հանդիսատեսը կարոտով է սպասում իրենց, նախորդ տարվա համեմատ հանդիսատեսի թիվը կրկնապատկվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 20-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ մամլո ասուլիս՝ նվիրված 152-րդ թատերաշրջանի բացմանը: Բանախոսներ՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը և տնօրեն՝ Տիգրան Վիրաբյանը խոսեցին առաջիկա ծրագրերի և թատերաշրջանի նոր նախագծերի մասին:
152-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 23-ին, ժամը՝ 19:00-ին Մ.Վեբերի <Առնետները> ներկայացումով, իսկ սեպտեմբերի 24-ին, ժամը՝ 19:00-ին կկայանա ըստ Հ.Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա բենադրված <Տերն ու ծառան> երաժշտական հեքիաթ-ներկա-յացման առաջնախաղը:
<Կիսամյակի ընթացքում թատրոնն անդրադարձավ հայ դասական հեղինակների ստեղծագործություններին, համալրելով ու հարստացնելով խաղացանկը: 2017թ-ի փետրվարի 23-ին, թատրոնն իր սիրելի հանդիսատեսի դատին հանձնեց Զ.Խալափյանի <Տարբեր նվագներ> լիրիկական կատակերգությունը:
Հաջորդ ներկայացումը՝ Գագիկ Բարսեղյանի համերգ-ներկայացումն էր, որը նվիրվեց թատրոնի միջազգային օրվան:
Հաջորդիվ, 2017թ-ի մայիսի 13-ին, թատրոնն իր հանդիսատեսին պարգևեց թատերական մի հրավառություն՝ բեմ հանելով Հ.Պարոնյանի <Շողոքորթն> կատակերգությունը>,-ներկայացրեց թատրոնի գլխավոր ռեժիսոր՝ Լ. Հարությունյանը: Իսկ տնօրեն՝ Տ.Վիրաբյանը տեղեկացրեց վերջին վեց ամիսների ընթացքում <Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ացակցման հիմնադրամ>-ի աջակիցների շարքերը համալրողների մասին:
Համեմատություն անցկացվեց նաև 2016-ի և 2017-ի հանդիսատեսների ընդհանուր թվաքանակի միջև:
Տնօրեն՝ Տ.Վիրաբյանը խոսեց նաև թվերի լեզվով՝ համեմատություն անցկացնելով 2016-ի և 2017-ի առաջին կիսամյակի ներկայացումների և հանդիսատեսների ընդհանուր թվաքանակը:
Ի տարբերություն նախորդ տարվա ներկայացումների քանակի, որը կազմել է 35, այս տարվա նույն ժամանակահատվածում այն հասել է 70-ի, իսկ հանդիսատեսի ընդհանուր թվաքանակը նախորդ տարում կազմել է 10.377, 2017թ-ի նույն ժամանակահատվածում դարձել 22.983:
Տոկոսային հարաբերությամբ գերազանցելով ավելի քան հարյուր տոկոսը:
Մինչև տարեվերջ, թատրոնի խաղացանկը կհամալրվի ևս երեք առաջնախաղերով, իսկ նոյեմբեր ամսին թատրոնը պատրաստվում է հոբելյանական ներկայացումներով հանդես գալ մայրաքաղաքի թատրոններում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
5490 դիտում
21:10 07-11-2017
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս օրերին հյուրախաղերով Երևանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
17580 դիտում
21:12 14-07-2022
«Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնունդների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)