Լոնդոնում պայթյունի սպառնալիքի պատճառով մի քանի փողոց է փակվել
Լոնդոնում ոստիկանները կասկածելի փաթեթի մասին հաղորդումից հետո մի քանի փողոց են փակել: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Ոստիկանությունը խորհուրդ է տվել, որ քաղաքացիները խուսափեն փողոցներ դուրս գալուց: Փակվել է Լիվերպուլ մետրոյի կայարանի փողոցիը և Ֆինսբերի հրապարակին կից փողոցները: Դեպքի վայրում աշխատում են սակրավորները:
«Տեղեկատվությունը մեզ է հասել տեղական ժամանակով 9:52-ին, և մենք այժմ ստուգում ենք այն», - ասել է Լոնդոնի ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Լոնդոնի մետրոյի հարևանությամբ մեքենայի պայթյունի հետևանքով 29 մարդ էր վիրավորվել: