211652_close_icon
views-count3274 դիտում article-date 22:31 20-09-2017

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեւանում գտնվող ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներն ու ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են դրել Սուրբ նահատակների հուշակոթողին եւ խոնարհումով ու լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։ Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում։ ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիըրը խոսել է իր տպավորությունների մասին՝ նշելով. «Սիրտս կոտրված է։ Անչափ հուզված եմ։ Չպետք է մոռանանք՝ ինչ է կատարվել 1915-ին։ Ցավոք, այսօր էլ շատ երկրներում ազատ շրջում է ցեղասպանության, այսպես ասած, ոգին։ Պետք է պայքարենք, որ նման ողբերգությունները չկրկնվեն։ Նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը, աշխարհասփյուռ հայերին՝ այսպիսի հուշահամալիր կառուցելու համար»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր