Իսպանիայի ՆԳՆ-ն Կատալոնիայում ոստիկաններին փոխադրել է հերթապահության հատուկ ռեժիմի
Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հանձնարարել է սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 5-ը Կատալոնիայում ոստիկանությանը փոխադրել աշխատանքի հատուկ ռեժիմի: Այդ մասին գրում է TACC-ը:
«Ոստիկանության ղեկավարությունն արտակարգ ռեժիմի կփոխադրի աշխատանքները պետական անվտանգության մարմինների աշխատակիցների համար»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Կատալոնիայում հերթապահության մեջ գտնվող իրավապահներին արձակուրդ չի տրամադրվի սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 5-ը:
Նշենք, որ այսօր Իսպանիայի քաղաքացիական գվարդիան խուզարկություններ է կատարել Կատալոնիայի կառավարության մի քանի դեպարտամենտների գրասենյակներում: Ձերբակալվել են Կատալոնիայի էկոնոմիկայի դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Մարիա Ժովեն ու եւս 11 մարդ, այդ թվում՝ Կատալոնիայի հարկային գերատեսչության ղեկավարը և հեռահաղորդակցությունների, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աշխատակիցներ:
Ամենայն հավանականությամբ խուզարկությունները կարող են կապված լինել ինքնավարության անկախության՝ պլանավորված հանրաքվեի վերաբերյալ փաստաթղթերի որոնման հետ: