Աշխարհի Գավաթ. Ամեն ինչ կորոշվի թայ-բրեյքում
Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/2 եզրափակիչ փուլի խաղային երկրորդ օրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիեր-Լագրավի հետ: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ-ոքի:
Այժմ այս զույգի հաղթողը կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ): Նշենք, որ թայ-բրեյքում կորոշվի նաև կիսաեզրափակիչ փուլի երկրորդ՝ Դինգ Լիրեն – Ուեսլի Սո մրցավեճի հաղթողը: