Շախմատի աշխարհի չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքում
Լոնդոնում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի վերջին՝ 12-րդ պարտիան:
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սևերով ոչ-ոքի խաղաց չեմպիոնի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի դեմ:
Այսպիսով, աշխարհի չեմպիոնի համար մրցամարտերի պատմության մեջ արտառոց արդյունք գրանցվեց, երբ հիմնական փուլում բոլոր պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին: Ընդ որում, կողմերը մրցամարտի ընթացքում ունեցան հաղթելու հնարավորություններ, սակայն թերևս ավելորդ լարվածությունը, մրցամարտի կարևորությունը թույլ չէին տալիս անվանի գրոսմայստերներին ամբողջությամբ կենտրոնանալ խաղերի վրա և իրացնել իրենց ողջ ներուժը:
Այսպիսով, վաղը՝ նոյեմբերի 27-ին, կանցկացվի թայ-բրեյք՝ արագ շախմատով: Նախ, 4 պարտիա՝ 25-ական րոպեով, հետո՝ 2 պարտիա, 10-ական, և վերջում, եթե հաղթողը չորոշվի, արմագեդոն:
Մրցամարտի ուղիղ ընթացքը՝ այստեղ.