Շախմատի աշխարհի գավաթ. Ամեն ինչ կորոշվի թայ-բրեյքում
Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի վերջին՝ չորրորդ պարտիան՝ Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի և չինացի Դինգ Լիժենի միջև:
Ինչպես և նախորդ երեք պարտիաներում, այս անգամ էլ գրանցվեց ոչ-ոքի, թեպետ Արոնյանը նորից ուներ հաղթանակի հասնելու որոշ հնարավորություններ:
Այսպիսով, Աշխարհի գավաթի խաղարկության հաղթողին որոշելու համար սեպտեմբերի 27-ին կանցկացվի թայ-բրեյք փուլը՝ կարճեցված ժամանակով պարտիաները: