25944 դիտում
10:20 23-09-2017
Հայտնի է, թե 2018-ին ով կլինի ՀՀ նախագահը. «Հայկական ժամանակը»
«Հայկական ժամանակը» թերթը գրում է. «2018-ի ապրիլից հետո ՀՀ նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում։ Այս ընթացքում գրվել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, նույնիսկ Արթուր Բաղդասարյանի անունը։
Մամուլում վերջերս լուրեր եղան, որ ընտրությունը կանգնել է Արկադի Ղուկասյանի վրա։ Նախօրեին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Անկախության տոնին նվիրված պաշտոնական միջոցառմանը ներկա էր նաև Արկադի Ղուկասյանը։ Վերջինս կանգնած էր առաջին շարքում, Բակո Սահակյանի և Կարեն Կարապետյանի մեջտեղում։ Նույն շարքում էին նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երկու կաթողիկոսը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Վարչապետը, Պաշտպանության նախարարը։
Իր ելույթը Սերժ Սարգսյանը սկսեց այսպես. «Արցախի Հանրապետության նախագահ, պարոն Բակո Սահակյան, Ձերդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ, Ձերդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ, պարոն Արկադի Ղուկասյան, հարգարժան հյուրեր, սիրելի հայրենակիցներ»։
Արկադի Ղուկասյանին առաջին անգամ էր նման պատիվ մատուցվում, թեև նա նախկինում էլ բազմաթիվ միջոցառումների է մասնակցել։ Սերժ Սարգսյանի սույն ժեստը կարող է ուղիղ կապ ունենալ 2018-ից հետո ՀՀ նախագահի պաշտոնում Արկադի Ղուկասյանին տեսնելու նրա ցանկության հետ։ Այսինքն՝ եթե Սարգսյանը որոշի, որ ՀՀ նախագահը պետք է լինի Արցախի նախորդ նախագահը, իշխող ՀՀԿ-ն այդ որոշումը կյանքի կկոչի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2773 դիտում
11:43 28-03-2019
Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» կներկայացվի ընթերցողներին
2842 դիտում
14:14 16-10-2018
Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի, սակայն տեղն ու ժամանակը դեռ հայտնի չեն. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ
Այս բաժնից
967 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»