Իրաքյան զորքերն Էլ-Հավիջայում ոչնչացրել են ավելի քան 200 գրոհայինի
Իրաքյան ուժերն ազատագրել են երկրի հյուսիսում գտնվող Էլ-Հավիջա քաղաքի 500 քառակուսի կմ տարածք՝ ոչնչացնելով «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 200 գրոհայինի: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Դաշնային ոստիկանության ուժերն ու մեքենայացված բրիգադները ավարտել են գործողության առաջին և երկրորդ փուլերը, վերադարձրել են տարածքի 480 քառակուսի կմ-ի վերահսկողությունը, ազատագրել են 41 գյուղ և ոչնչացրել են 225 իսլամիստների»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:
Ինչպես հայտնում է աղբյուրը` զինվորականները ոչնչացրել են ահաբեկիչների փոխադրամիջոցները և զենքերը, ինչպես նաև բախման շրջանից դուրս են բերել 90 ընտանիքի: