Ռուսական հատուկ ջոկատայինները Սիրիայում ոչնչացրել են 11 գրոհայինի
Ռուսական հատուկ ջոկատայինները հունվարի 11-ի գիշերը Իդլիբի դեէսկալացման գոտու հարավային շրջաններում ոչնչացրել են ընդդիմադիր ուժերի զինյալներին: Գրում է [url=https://lenta.ru/news/2021/01/13/algab/]Lenta.ru[/url]-ն՝ հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը:
Նշվում է, որ ռուս զինվորականների նպատակն էր թուլացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդների պաշտպանական գիծը։
«Ռուս զինվորականները փորձել են ներթափանցել Համայի նահանգում գտնվող Գաբի հովտի տարածք, մարտերի հետևանքով ընդդիմության ուժերի շարքերում կան կորուստներ»,- գրում է թուրքական աղբյուրը։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ գրոհայինների դեմ գործողությունն իրականացվել է Սիրիայի կառավարական ուժերի կողմից՝ ռուս զինվորականների աջակցությամբ:
«Ջեյշ ալ-Նասր» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է 11 սպանված զինյալների կադրերը: