Դոնալդ Թրամփի հետ զրույցը պետք է «տեղավորել 2 րոպեի մեջ». Աֆղանստանի նախագահ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարողանում է լսել իր զրուցակցին, տեղեկացված է և գնահատում է ժամանակը։ Նման կարծիք է հայտնել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին՝ CNN-ին տված հարցազրույցում։
Վերջինս կիսվել է Թրամփի հետ հանդիպումից ստացած տպավորություններով՝ ասելով, որ նրա հետ բանակցելու համար հարկավոր է նախապես լավ պատրաստվել։
«Եթե ցանկանում եք, որ նա զրույցի հանդեպ իր հետաքրքրությունը պահպանի, ապա հարկավոր է կարևոր տեղեկությունը տեղավորել 2 րոպեի մեջ»,-ասել է Աֆղանստանի նախագահը։
Ղանին հանդիպել է Թրամփի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում։