Բալիում հրաբուխ է ժայթքել. տարհանվել է 35.000 բնակիչ
Բալիում Ագունտ հրաբխի ակտիվացմամբ պայմանավորված՝ իշխանությունները տարհանել են մի քանի հազար մարդու։ Այդ մասին հայտնում է Antara գործակալությունը։
Նշվում է, որ մարդկանց տարհանումը խուճապով է ուղեկցվել։ Վերջիններս փախել են դեպի հարևան Բուլելենգ, Կլունգկլունգ և Կարանհասեմ շրջանները, որոնք համարվում են հմենատաբար անվտանգ վայրեր։
Բալիի նահանգապետ Մանգկու Պաստիկը հաստատել է, որ կառավարությունը պատրաստ է դիմակայել հրաբխի առաջացրած հետևանքներին։
Ավելի վաղ ռուսական իր ինդոնեզական իշխանությունները կոչ էին արել Բալիում գտնվող ռուս և ինդոնեզացի զբոսաշրջիկներին հեռանալ Բալիից։