2737 դիտում
19:31 25-09-2017
«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակում արգենտինահայերը հյուրընկալվել են Սփյուռքի նախարարությունում
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության ատենադպիր Անտոնիո Սարաֆեանին և ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ, դուդուկահար Գագիկ Գասպարյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց նրանց հայրենանվեր գործունեությունը. «Առաջին իսկ օրվանից դուք միացաք Սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը: Այն գնաց-հասավ մինչև Հարավային Ամերիկա՝ Արգենտինա, և դարձավ մեղեդի, երաժշտություն, վերածվեց մի ողջ համերգաշարի: Ուրախ եմ, որ համերգաշարի ընթացքում հանգանակված գումարով գնվել է 300 երաժշտական գործիք, որ մի մասն արդեն հանձնվել է Քաշաթաղի և Ստեփանակերտի երաժշտական դպրոցներին, իսկ մյուս մասը կտրամադրվի Արցախի և Հայաստանի սահմանամերձ գյուղերի մյուս կարիքավոր դպրոցներին:
Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Արգենտինայի Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ իրականացված համերգը Արգենտինայում, Նյու-Յորքում և այլ հայտնի քաղաքներում կայացած 10 համերգների յուրահատուկ ամփոփումն էր»:
Նախարարը նշեց, որ այսպիսով «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը շարունակելու է գալիս նախարարության կողմից իրականացվող մի նոր շարժում-ծրագիր, որը միտված Հայաստանի սահմանապահ բնակավայրերի սոցիալական զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը գործուն աջակցության համար՝ հյուրերը նշեցին, որ Արցախի երաժշտական դպրոցներից ստացել են 135 երաժշտական գործիքի պահանջ: «Գործիքները սեպտեմբերի 25-ին կտեղափոխվեն Արցախ, իսկ մյուս մասը, ինչպես արդեն նշվեց, հետագայում կտրամադրվի հայաստանյան սահմանապահ գյուղերին»,- նշեց արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանը:
Նմանատիպ նյութեր
776 դիտում
23:46 27-06-2015
Արգենտինահայերը երախտապարտ են Ֆրանցիսկոս Պապին Հայոց ցեղասպանության ճանաչման համար
Այս բաժնից
688 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»