6944 դիտում
21:37 25-09-2017
Արցախում կայացել է ԶԼՄ-ների միջազգային ֆուտբոլային մրցաշարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախի լրագրողների ֆուտբոլի հավաքականի հաղթանակով ավարտվեց Ստեփանակերտում սեպտեմբերի 22-24-ը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև անցկացված միջազգային մրցաշարը: Մրցումները իրականացվել էին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում և նվիրված էին Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին:
Մրցաշարին աջակցում էին նաև Արցախի Հանրապետության նախագահն ու կառավարությունը, ինչպես նաև՝ «Արցախբանկ» ՓԲԸ, «Արցախ բրենդի կոմպանի» և «Սիլ Մաազա» ընկերությունները: Կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (ԱԹԱ): Մրցաշարին մասնակցում էին 5 ֆուտբոլային թիմեր՝ Ռուսաստանի միացյալ հավաքականը, որը կազմված էր Վոլգոգրադ և Բրյանսկ քաղաքների լրագրողներից, Ջավախքը (Վրաստան), Ուկրաինայի թիմը, Հայաստանի լրագրողների հավաքականը և Արցախը: Մրցաշարը անցավ մեկ օրվա ընթացքում, և քանի որ խաղերը կրում էին սիրողական բնույթ, որոշված էր ամեն մի խաղակեսը սահմանել 10 րոպե, իսկ ընդհանուր տևողություն` 20 րոպե:
Արցախցիների մոտ մրցաշարը առաջացրել էր մեծ հետաքրքրություն՝ Ստեփանակերտի Շահումյանի անվան 10 հազարանոց կենտրոնական մարզադաշտը, որտեղ անցնում էին խաղերը, գրեթե լի էր երկրպագուներով: Իսկ պատանի արցախցի ֆուտբոլիստները շտապում էին ինքնագրեր վերցնել մասնակիցներից:
Մրցաշարի բացմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, այլ պաշտոնատար անձինք:
Բոլոր թիմերը խաղացին մեկը մյուսի հետ, և հաղթող ճանաչվեց լավագույն արդյունք ցույց տված Արցախի հավաքականը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Ջավախքի և Ռուսաստանի լրագրողները, իսկ Հայաստանը կիսեց 4-5 տեղերը Ուկրաինայի թիմի հետ: Մրցանակաբաշխությունը կատարվեց նախագահ Բակո Սահակյանի կողմից:
Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Օդեսայից (Ուկրաինա) ժամանած լրագրող Ռուսլան Միխայլևսկին, պաշտպան՝ Կարեն Պետրոսյանը (ԼՂՀ), կիսապաշտպան՝ Տիգրան Հովհաննիսյանը (Հայաստան), հարձակվող՝ Գուրգեն Գաբրիելյանը (Ջավախք), ռմբարկու՝ 10 գոլ խփած Արարատ Ղազարյանը (ԼՂՀ):
Մրցաշարի կազմակերպիչ, ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց. «Այս միջոցառման անցկացումը կարող է նպաստել ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը, հաստատել կապն Արցախի և միջազգային մամուլի ներկայացուցիչների միջև, արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել Արցախի ժողովրդի իրավունքին՝ ապրելու և լինելու իր երկրի ճակատագրի տերը»:
Սա արդեն 2-րդ միջազգային ֆուտբոլային մրցաշարն է ԶԼՄ-ների միջև, որը անցկացվում է Արցախի հանրապետությունում: Առաջին անգամ այսպիսի մրցաշար ԱԹԱ-ն կազմակերպել է 2009 թվականին:
[b]
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
5936 դիտում
13:05 25-09-2017
Արցախում կայացավ ԶԼՄ-ների միջազգային ֆուտբոլային մրցաշարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
3636 դիտում
21:06 11-06-2016
Կայացավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև սեղանի թենիսի մրցաշարը. ֆոտոշարք
8095 դիտում
17:31 25-07-2017
Հուլիսի 29-ին կկայանա առաջին թիմային շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև
Այս բաժնից
847 դիտում
14:59 12-02-2025
ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմը մասնակցել է Գերմանիայում անցկացված զորավարժությանը
811 դիտում
14:18 12-02-2025
Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․8 °C-ով, իսկ տեղումները նվազել են մոտ 8 %-ով