Չինաստանում արգելափակել են նաև WhatsАpp-ը
Չինաստանի իշխանություններն արգելափակել են WhatsАpp մեսենջերը, գրում է New York Times թերթը՝ նշելով, որ դա արվել է Չինաստանի Կոմկուսի XIX համագումարի նախաշեմին։
WhatsАpp-ը Facebook-ի վերջին արտադրանքն էր, որը մինչև վերջին ժամանակներս հասանլի էր Չինաստանի տարածքում։ Ավելի վաղ իշխանություններն արգելափակել էին հենց Facebook սոցցանցը, ինչպես նաև Instagram-ը։
Այժմ քաաղքացիներն օգտվում են միայն WeChat-ից, որի ղեկավարությունը օգտատերրի տվյալները պաշտոնապես փոխանցում է իշխանություններին։